Հայաստան

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, օդի ջերմաստիճանը մայիսի 24-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մայիսի 25-27-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում