ԱՄՆ-ն իր THAAD հակահրթիռային համալիրների կեսն օգտագործել է Իսրայելը պաշտպանելու համար. WP

2 րոպեի ընթերցում

Պենտագոնը THAAD կալանիչ հրթիռների համալիրների իր զինանոցի կեսը սպառել է մարտական գործողությունների ժամանակ Իրանի գրոհներից Իսրայելը պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներից մեկի տեղեկատվությանը։

«Իսրայելն անկարող է միայնակ կռվել ու հաղթել պատերազմներում, բայց ոչ ոք իրականում այդ մասին չգիտի, քանի որ նրանք երբեք չեն տեսնում թիկունքի կողմը», - ասել է ամերիկացի պաշտոնյան։

Պաշտոնյան նշել է, որ եթե Իրանի հետ ռազմական գործողությունները վերսկսվեն, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի ավելի շատ հրթիռներ օգտագործել Իսրայելը պաշտպանելու համար, այդ թվում այն պատճառով, որ վերջինս որոշել է ռազմական գործողություններից հետո զենիթահրթիռային համակարգերի մի մասն ուղարկել տեխնիկական սպասարկման։

Այս ամենը, աղբյուրի խոսքով, լրջորեն բարդացնում է Իսրայելի հակաօդային պաշտպանության հետ կապված իրադրությունը։

Մինչդեռ Պենտագոնը թերթի հետ հարցազրույցում հերքել է Իսրայելի հետ բեռը կիսելու առնչությամբ որևէ խնդրի առկայություն՝ հայտարարելով, որ «բալիստիկ հրթիռների կալանման միջոցներն ընդամենը մեկ գործիք են համակարգերի և հնարավորությունների ընդհանուր ցանցում»։

Իր կողմից Վաշինգտոնում Իսրայելի դեսպանությունը հրատարակությանը հայտնել է, որ «ԱՄՆ-ն չունի այլ գործընկեր, որն ունենա նման ռազմական պատրաստվածություն, ընդհանուր շահեր ու հնարավորություններ, ինչպես Իսրայելը»։

Հայերեն Русский

Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը

Քարահունջում գայլը հարձակվել է մարդկանց վրա

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ութ զինծառայող

Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից

Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները

Թրամփը հայտարարել է Զելենսկիի հետ հանդիպումից հետո Պուտինին զանգահարելու մտադրության մասին

ՆԱՏՕ-ն հաջորդ տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 70 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն. Ռյուտե

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա

Իրանը դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերջնական կարգավորման շուրջ. ՏԱՍՍ

Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծներն ու վագրերը կարանտինում են և գտնվում են մասնագետների հսկողության ներքո