Միացյալ Նահանգներ

Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը

1 րոպեի ընթերցում

Պետքարտուղարությունը հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքը

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքին։ Գործարքի արժեքը կկազմի 108,1 միլիոն դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջարկվող վաճառքը կնպաստի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ ամրապնդելով գործընկեր երկրի անվտանգությունը, որը Եվրոպայում քաղաքական և տնտեսական կայունության շարժիչ ուժ է», - ընդգծել է Պետքարտուղարությունը։

«Առաջարկվող վաճառքը կբարելավի Ուկրաինայի կարողությունը՝ հակազդելու ներկա և ապագա սպառնալիքներին՝ այն ավելի լավ հանդերձելով ինքնապաշտպանության և տարածաշրջանային անվտանգության ապահովման առաքելություններ իրականացնելու միջոցներով՝ ավելի հզոր ինտեգրված օդային պաշտպանության համակարգի միջոցով», - նշվում է հայտարարության մեջ։

Ըստ Պետքարտուղարության՝ այս սարքավորման առաջարկվող վաճառքը չի փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը և որևէ բացասական ազդեցություն չի ունենա ԱՄՆ պաշտպանական պատրաստության մակարդակի վրա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում