Հայաստան

Ժամանակակից կիբեռլաբորատորիա՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության համար. ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը

1 րոպեի ընթերցում

Ժամանակակից կիբեռլաբորատորիա՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության համար. ստացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում ձևավորվում է ժամանակակից կիբեռլաբորատորիա, որը միտված է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը և ոստիկանության տեխնիկական կարողությունների զարգացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ստացել է ժամանակակից սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակը։

Ստացված տեխնիկական միջոցները նախատեսված են էլեկտրոնային տվյալների ուսումնասիրման, մշակման և վերլուծության համար և կնպաստեն վարչության կազմում ստեղծվող կիբեռլաբորատորիայի գործունեության ապահովմանը։

Նոր գործիքակազմը կբարձրացնի կիբեռհանցագործությունների բացահայտման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող այլ հանցատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը և կնպաստի հանրային անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ներդրմանը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում