Մարզեր

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի Լեոյի փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Ճամբարակ քաղաքի Լեոյի փողոցը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Լեոյի փողոցում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականի ապրիլից սկսվել և ընթանում են Լեոյի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի Լեոյի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 147 միլիոն 735 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է Ճամբարակի Լեոյի փողոցի երթևեկելի մասի և երկկողմանի մայթերի սալիկապատում ասֆալտապատում բազալտով, ջրահեռացման համակարգի տեղադրում՝ 293 գծամետր երկարությամբ։ Սալիկապատվող մակերեսը կկազմի 3190 քառակուսի մետր։  

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում