Գեղարքունիքի մարզում կատարվել է 8773 հեկտար գարնանացան

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքների տնտեսություններում արդեն  կատարվել է 8773 հեկտար գարնանացան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականի մայիսի 15-ի դրությամբ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում ցանվել է 5803 հեկտար գարնանացան գարի, 2121 հեկտար կարտոֆիլ, 319,5 հեկտար գարնանացան ցորեն, 259 հեկտար բազմամյա կերային մշակաբույսեր, 192 հեկտար վարսակ, 37 հեկտար այլ հացահատիկ, 20 հեկտար ոլոռ, 16 հեկտար տեխնիկական մշակաբույսեր, 5 հեկտար ոսպ։

Նախորդ աշնանը Գեղարքունիքի մարզում կատարվել է 14 հազար 770,5 հեկտար աշնանացան, որից 14 հազար 651,6 հեկտարը կազմում են աշնանացան ցորենի, 1 հեկտարը՝ աշնանացան գարու և 117,9 հեկտարը՝ սխտորի ցանքերը։

Գարնանացանի ընթացքը որոշակիորեն ձգձգվել է գարնանային ամիսների անբարենպաստ եղանակների պատճառով։ Մարզի տնտեսություններում գարնանացանի աշխատանքները կշարունակվեն մայիսի երրորդ տասնօրյակի և հունիս ամսի առաջին կեսի ընթացքում։

Հայերեն

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը

Վարչապետը հանդիպել է պաշտոնավարման 6-ամյա ժամկետն ավարտող ՍԴ նախագահի հետ

Հայաստանի ԱԳՄԱ նախարարը ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը

Արենիում հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել. համայնքին կհատուցվի 385 հազար դրամ

Արագածում և Դարբնիկում ոստիկանները հայտնաբերել են չմակնշված ալկոհոլ ու ծխախոտ, ինչպես նաև 800 լիտր դիզվառելիք

ՄԻՊ աշխատակազմը պարզաբանել է հաստատության անգործության մասին պնդումներն ու Պաշտպանին դիմելու պահանջները

Հոկտեմբերի 13-ի միջոցառումների անոնս

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն Իրանի դեսպանի հետ քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու ԹՐԻՓՓ նախագիծը

IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ

Միջազգային կառույցներում աշխատանքի բազմամյա փորձառությամբ Գևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ