«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրն առաջին փուլով կմեկնարկի Արմավիրի և Կոտայքի մարզերում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը շարունակվում է։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, մայիսի 25-26-ին այն առաջին փուլով  մեկնարկելու է Արմավիրի և Կոտայքի մարզերում:

Ծրագրի շրջանակում հանրակրթական դպրոցների աշակերտները կծանոթանան Ռուսական արվեստի թանգարանի (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) ցուցադրվող և ֆոնդապահոցներում պահվող լավագույն հայկական կերպարվեստի  ցուցանմուշներին: 

Ծրագիրը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար՝ կրտսեր, միջին և ավագ: Կրթական ծրագրերը վարելու են Ռուսական արվեստի թանգարանի փորձառու մասնագետները:

Ծրագրի նպատակն է արվեստի և թանգարանային գործունեության ապակենտրոնացման միջոցով նպաստել թանգարանների և կրթական հաստատությունների կապերի ամրապնդմանը, կրթական ծրագրերում հայկական և համաշխարհային արվեստի դասավանդման առավել գործուն, արդյունավետ մեթոդների կիրառմանը, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետաքրքիր գործընթացում անուղղակի ներգրավմանը:

Շրջիկ ցուցադրությունների ձևաչափը կնպաստի մարզային դպրոցների առավել մեծ թվով աշակերտների ներգրավմանն ու մշակութային ժառանգության արժևորմանը: 

Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի 2026 թ. սեպտեմբերին Տավուշի մարզում: «ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը նախատեսված է իրականացնել ՀՀ բոլոր մարզերում:      

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն