Ռուսաստան

Ռուսաստանը միջուկային զորավարժությունների շրջանակում միջուկային զինամթերք է տեղափոխել Բելառուս

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը միջուկային զորավարժությունների շրջանակում միջուկային զինամթերք է տեղափոխել Բելառուս

Ռուսաստանի զինված ուժերը միջուկային զորավարժությունների շրջանակում զինամթերք են հասցրել Բելառուսում գտնվող հրթիռային բրիգադի դաշտային պահեստային կետեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Միջուկային զորավարժությունների շրջանակում միջուկային զինամթերք է մատակարարվել Բելառուսի Հանրապետությունում գտնվող հրթիռային բրիգադի դիրքային տարածքի դաշտային պահեստային կետեր։ Բելառուսական հրթիռային ստորաբաժանման անձնակազմը մարտական ​​​​ուսումնական առաջադրանքներ է կատարում՝ «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգի համար հատուկ զինամթերք ձեռք բերելու, դրանցով արձակման մեքենաները հագեցնելու և գաղտնի կերպով նշանակված տարածք տեղափոխվելու համար՝ արձակումներին նախապատրաստվելու նպատակով», - հայտնել է նախարարությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում