ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Իրանի հետ կապ ունեցող 89 առևտրային նավ են կալանել ծովային շրջափակումն սկսելուց ի վեր

1 րոպեի ընթերցում

Ծովային շրջափակումն սկսելուց ի վեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն արդեն Իրանի հետ կապված 89 առևտրային նավ են կալանել, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ դուրս էին գալիս այնտեղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 19-ին հաղորդել է Մերձավոր արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Կենտրոնական հրամանատարության ուժերը շարունակում են Իրանի դեմ ԱՄՆ-ի շրջափակման տոտալ ապահովումը՝ խոչընդոտելով բեռների հոսքը դեպի իրանական նավահանգիստներ և այնտեղից դուրս։ 89 առևտրային նավ է վերաուղղորդվել շրջափակման ռեժիմն ապահովելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

CENTCOM-ի տվյալներով՝ Իրանի ծովային շրջափակումը գործում է շուրջօրյա։ Գործողությանը ներկայում մասնակցում է ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, երեք մեծ դեսանտային նավ՝ ծովային հետևազորով, հրթիռային էսկադրային ականակիրներ և Արաբական ծովում հերթապահության մեջ գտնվող ափամերձ գոտու մարտա​​նավեր, ինչպես նաև 100 կործանիչ, ուղղաթիռ և լիցքավորող ինքնաթիռներ։

Հայերեն Русский

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում