Մարզեր

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվել է 19-20-րդ դարերի հայոց ազգային տարազների ցուցադրություն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում կազմակերպվել է 19-20-րդ դարերի հայոց ազգային տարազների ցուցադրություն

 Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը «Թանգարանային գիշեր» ու «Թանգարանների միջազգային օր» միջոցառումների ընթացքում ունեցել է 345 այցելու։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանը, մայիսի 16-ին թանգարանում կայացել է «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որի ընթացքում  այցելուներին  ցուցադրվել  է «Սարդարապատի հուշահամալիր Հայոց ազգագրության թանգարանի» 19-20-րդ դարերի ազգային տարազները։

Ցուցահանդեսի բացմանը թանգարանի գիտաշխատող Մանյա Չարվադարյանն անդրադարձել է  հայկական տարազների պատմությանը։ Միջոցառումն ուղեկցվել է  Գանձակի երաժշտական դպրոցի պարարվեստի խմբի սաների ազգային պարերի կատարմամբ։ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները ` ուսուցչուհի Խանում Խաչատրյանի գլխավորությամբ ևս մասնակցել են  միջոցառմանը։

«Մենք  երկու միջոցառումների ընթացքում ունեցանք 345 այցելու, ովքեր մեծ հետաքրքրությամբ դիտեցին հայ ազգային տարազները, ինչպես նաեւ մեր թանգարանային հարուստ հավաքածուները, ծանոթացան մեր մարզի պատմությանն ու պատմամշակութային արժեքներին։ Ոմանք իրենց տպավորությունները գրավոր թողեցին մեր թանգարանի նշումների մատյանում։ Մեր այցելուները հիմնականում դպրոցների ուսուցիչներն ու աշակերտներն էին, այլ կազմակերպությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ»,-ներկայացրեց Մարիաննա Մուսոյանը։

Խոսրով  Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում