Արթիկցիներին գումար է տվել և ապահովել տրանսպորտով՝ Երևանում հանրահավաքի մասնակցելու համար․ Ոստիկանությունն ընտրակաշառքի դեպք է բացահայտել

2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները, պարզել են, որ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների, գումարի դիմաց, իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին` Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։ 

«28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ, նախնական համաձայնությամբ, հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի՝ մայրաքաղաքում կայանալիք  հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց՝ խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին չորս համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։  

Ըստ 28-ամյա երիտասարդի՝ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ, որին կից հրապարակվել է տեսանյութ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի