Թուրքիա

Մեր առաջնահերթությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանումն է. Ֆիդան

1 րոպեի ընթերցում

Մեր առաջնահերթությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարի պահպանումն է. Ֆիդան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նշել է, որ Թուրքիայի առաջնահերթությունը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պահպանումն է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ըստ APA-ի թուրքական բյուրոյի՝ այս մասին Հաքան Ֆիդանը հայտարարել է իր գերմանացի գործընկեր Յոհան Վադեֆուլի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ գլոբալ հետևանքներ կունենա։

«Մենք ցանկանում ենք հավատալ, որ և՛ Իրանը, և՛ Միացյալ Նահանգները հասկանում են սա և տեսնում են կայուն խաղաղության անհրաժեշտությունը», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

 Նա նշել է, որ բանակցությունների հիմնական նպատակն է կանխել Իրանի կողմից ուրանի հարստացումը մինչև միջուկային զենքի համար պիտանի մակարդակներ։ 

Հաքան Ֆիդանը նաև նշել է, որ միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո հարստացված ուրանը թաղվել է փլատակների տակ և անհասանելի է դարձել մեծ թունելների փլուզման պատճառով։

Նա հավելել է, որ այդ նյութերը վերահսկողության տակ են և ներկայումս անմիջական սպառնալիք չեն ներկայացնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում