Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերով զբաղվող կառույց ստեղծելու մասին

2 րոպեի ընթերցում

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը մայիսի 18-ին հայտարարել է հատուկ մարմին ստեղծելու մասին, որը կզբաղվի Հորմուզի նեղուցի հետ կապված հարցերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, սոցիալական ցանցերում խորհրդի կողմից արված հրապարակման համաձայն՝ ստեղծվում է Պարսից ծոցի գործերի վարչություն, որն «իրական ժամանակում թարմացված տեղեկություն կտրամադրի Հորմուզի նեղուցում իրականացվող  գործողությունների մասին»։

Այդ մարմնի գործունեության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն առայժմ չի ներկայացվում։

Ընդ որում մայիսի սկզբին Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները շուտով հասարակայնությանը կծանոթացնեն Հորմուզի նեղուցում բեռնափոխադրումների կարգավորման և նավերից մաքսատուրքերի գանձման մշակված համակարգին։

Նրա խոսքով՝ այս սխեմայից օգուտ կստանան միայն առևտրային նավերը և Իրանի հետ համագործակցող կողմերը։ Նա հավելել է, որ գանձված մաքսատուրքերը կօգտագործվեն մեխանիզմի շրջանակներում մասնագիտացված ծառայություններ ապահովելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ՉԺՀ կատարած այցի ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն NBC-ին հայտարարել էր, որ Չինաստանի իշխանությունները, ինչպես և Վաշինգտոնը, չեն ողջունում Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող նավերից մաքսատուրքեր գանձելու պրակտիկան։

Տարածաշրջանի երկրները նույնպես դժգոհություն են հայտնել մաքսատուրքերի առնչությամբ։

Հայերեն Русский

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան