Ադրբեջան

Սլովակիան Ադրբեջանի հետ քննարկում է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը

1 րոպեի ընթերցում

Սլովակիան Ադրբեջանի հետ քննարկում է գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը

Սլովակիան շահագրգռված է առնվազն 10 տարի ժամկետով Ադրբեջանից գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրի կնքմամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սլովակիայի փոխվարչապետ և շրջակա միջավայրի նախարար Տոմաշ Տարաբան։

«Մենք քննարկում ենք Ադրբեջանի հետ առնվազն 10 տարով երկարաժամկետ պայմանագիր կնքելու հարցը։ Սլովակիան ցանկանում է դիվերսիֆիկացնել էներգետիկ մատակարարումները, և Ադրբեջանը մեզ համար շատ հուսալի գործընկեր է։ Միակ հարցն այն է, թե ինչպես էներգապաշարները հասցնել Կենտրոնական Եվրոպա», - Տարաբան հայտարարել է ադրբեջանական Report գործակալությանը տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ ներկայում քննարկվում է հարցը, թե «ինչ խողովակաշարեր կարելի է օգտագործել և ինչ ծավալով»։

Ավելի վաղ Սլովակիայի Slovensky plynarensky priemysel (SPP) խոշորագույն նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Մարտին Հուսկան հայտարարել էր, որ Սլովակիան Ադրբեջանի պետական ​​նավթընկերության (SOCAR) հետ բանակցություններ է վարում գազի երկարաժամկետ մատակարարումների շուրջ, սակայն դրանք գտնվում են վաղ փուլում։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում