Իրան

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին

Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների միջև շարունակվում են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մայիսի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկու երկրներն էլ շարունակում են Պակիստանի միջոցով կարգավորման իրանական ծրագրի վերաբերյալ մեկնաբանություններ և առաջարկներ փոխանակել։

«Նախորդ շաբաթ, չնայած այն հանգամանքին, որ ամերիկյան կողմը հրապարակայնորեն անընդունելի որակեց իրանական ծրագիրը, մենք պակիստանցի միջնորդի միջոցով ստացանք մի շարք մեկնաբանություններ և առաջարկներ։ Մեր մեկնաբանություններն ամերիկյան կողմին ուղարկելու անմիջապես հաջորդ օրը մենք Պակիստանից ստացանք առաջարկների փաթեթ, որի վերաբերյալ մեր տեսակետներն ուղարկել ենք երկու օր առաջ», - Tasnim գործակալության հաղորդմամբ, ասել է Բաղային։

Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացն անխափան շարունակվում է։

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ Իրանի կողմից ուրանը հարստացնելու իրավունքը ճանաչվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի հիման վրա, և անհրաժեշտություն չկա, որ որևէ մեկը ևս դա ճանաչի։ «Մենք ամեն քայլափոխի առաջ ենք մղելու մեր երկրի սկզբունքային դիրքորոշումները»,- ասել է Բաղային։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում