Իրավունք

Ոստիկանության միջոցառումների շնորհիվ շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք

1 րոպեի ընթերցում

Ոստիկանության ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումների՝ բնակիչների շրջանում բացատրական աշխատանքի և լայնամասշտաբ խուզարկությունների արդյունքում 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է 825 միավոր զենք և մեծ քանակությամբ զինամթերք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳ նախարարությունից։

Նշվում է, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանրային անվտանգության ապահովման տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։ Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղությունների հետևողական աշխատանքը միտված է ոչ միայն հանցավոր դրսևորումների կանխարգելմանը, այլև քաղաքացիների կյանքի և առողջության պաշտպանությանը։

Հանրային անվտանգությունն ամրապնդելու նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է բնակչության շրջանում բացատրական աշխատանքը՝ հետևողականորեն իրականացնելով ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերմանն ու շրջանառությունից դուրսբերմանն ուղղված միջոցառումներ։

ՆԳՆ Ոստիկանությունը հիշեցնում է՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում