ԱՄՆ-ը հայտնել է Իրանի շրջափակման իրականացման ընթացքում այդ երկրին առնչվող 75 նավերի ուղղությունը փոխելու մասին
1 րոպեի ընթերցում

Իրանական նավահանգիստների շրջափակման ընթացքում ամերիկյան ռազմածովային ուժերն այլ ուղղություն են հաղորդել Իրանին առնչվող 75 առևտրային նավերի, որոնք ուղևորվում էին իսլամական հանրապետություն կամ մեկնում էին այնտեղից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Ռազմական այս կառույցի հաղորդմամբ՝ շրջափակման ռեժիմի ապահովման նպատակով նաև շարքից հանվել է 4 նավ։
Իրանի ծովային շրջափակումը ներկայում ապահովում են ամերիկյան ավելի քան 20 ռազմական նավեր, որոնք հերթապահում են Արաբական ծովում։
Կարդացեք հոդվածը` Русский