ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի ենթաօրենսդրական ակտերի նախագծերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի  ենթաօրենսդրական ակտերի նախագծերի ներկայացմանն ու քննարկմանը նվիրված եռօրյա աշխատաժողովի բացմանը։

Քննարկմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, Մասնագիտական ուսուցման և կրթության վարչության պետ Գայանե Արզումանյանը, ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող մարմինների, միջազգային գործընկեր կառույցների և ՄԿՈւ հաստատությունների ներկայացուցիչներ: 

Աշխատաժողովը կազմակերպել է  ԿԳՄՍ նախարարությունը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ՝ ՄԱՎԵՏԱ ծրագրի շրջանակում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է գերատեսչության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերի մի շարք նախագծերը և դրանց փոփոխությունների հայեցակարգերը, որոնք բխում են 2024 թվականին ընդունված «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքից՝ ապահովելու դրա արդյունավետ և սահուն կիրարկումը գործնականում։

Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման ձևաչափի համար:

«Միջին մասնագիտական կրթության ոլորտում տարբեր ուղղություններով՝ սկսած մասնագիտական կարողությունների զարգացումից մինչև օրենսդրական դաշտի կարգավորում, բարեփոխումների ակտիվ աշխատանքներ են իրականացվում: Նոր օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ ակտիվ փոփոխությունների փուլում ենք, որտեղ պետք է հաշվի առնվեն ոլորտի առանձնահատկությունները: Դրանք հիմնականում բխում են ուսումնական հաստատությունների տեղավայրերից, մասնագիտական ուղղություններից, աշխատաշուկայի պահանջարկից և այլն: Բոլոր փոփոխությունները պետք է արվեն հնարավորինս զգուշորեն, որպեսզի որևէ սովորող չտուժի»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով՝ նախկինում գործող արդյունավետ ձևաչափերը պետք է պահել՝ միաժամանակ ճկուն լինելով ժամանակակից կրթական համակարգի փոփոխությունների նկատմամբ:

Իր խոսքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է համակարգային խնդիրներին՝ կադրային քաղաքականությանը, տնօրենների ընտրությանը, դասավանդողների մասնագիտական զարգացմանը, կրթական ծրագրերի բովանդակությանը, մասնավորի հետ կենսական կապերի ապահովմանը և այլն:

Նա հաջողություն է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին՝ հույս հայտնելով, որ քննարկումների արդյունքում վեր հանված առաջարկները նպաստավոր կլինեն մշակվող իրավական ակտերի արդյունավետության առումով և վերջնարդյունքում կխթանեն ոլորտի զարգացումը:

Մշակման ենթակա իրավական ակտերի նախագծերը ներառում են ՄՈՒՀ-ի տնօրենի մրցութային ընտրության, մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի, ՄՈՒՀ ընդունելության, մի ՄՈՒՀ-ից այլ ՄՈՒՀ ուսանողի տեղափոխման կարգերը, մանկավարժական և վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները և այլն:

ՄԱՎԵՏԱ ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC), Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (BMZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) և Հայաստանի կառավարության կողմից։ Ծրագրի իրականացնող գործընկերներն են Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), Ռազմավարական զարգացման գործակալությունը (ՌԶԳ), Կիրառական գիտությունների Բեռնի համալսարանի (HAFL) գյուղատնտեսական, անտառային և պարենային գիտությունների դպրոցը։

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն