Իրան

Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է իրանական հրթիռների արտադրության 85%-ը ոչնչացնելու մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Միացյալ Նահանգները ոչնչացրել է իրանական բալիստիկ հրթիռների արտադրության 85%-ը։

«Ի դեպ, մենք ոչնչացրել ենք նրանց հրթիռային արտադրության 85%-ը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախագահը լրագրողներին ասել է ինքնաթիռում։

Թրամփի խոսքով, ԱՄՆ-ի ուժերը նաև ամբողջությամբ ոչնչացրել են Իրանի նավատորմը և ռազմաօդային ուժերը։

«Մենք կարող էինք երկու օրում շարքից դուրս բերել նրանց կամուրջները և էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքները», - հավելել է Թրամփը՝ նշելով, որ զերծ են մնացել նման քայլի գնալուց։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում