Իրավունք

Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

1 րոպեի ընթերցում

Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի

Երևանի քաղաքացիական դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի։

«Արմենպրես»-ն այդ մասին տեղեկացել է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ 

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին իր ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Նիկոլ Փաշինյանը իբր իր հետ Չինաստանից մեկ տոննա հալյուցինացիաներ առաջացնող սունկ է բերել, որն օգտագործում է իր ելույթներից առաջ։

Նիկոլ Փաշինյանը նույն օրը հայտարարել էր, որ դատի է տալու Սամվել Կարապետյանին, իսկ մայիսի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել, որ արդեն դատական հայց է ներկայացրել Սամվել Կարապետյանի դեմ։  

Նիկոլ Փաշինյանը դատարանից պահանջում է Սամվել Կարապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն հերքել իր հայտարարությունը, ինչպես նաև վճարել 6 միլիոն դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում