Հինգ իտալացի է խեղդվել Մալդիվներում ջրասուզման ժամանակ
1 րոպեի ընթերցում

Իտալիայի հինգ քաղաքացի է զոհվել Մալդիվներում ստորջրյա քարանձավների ուսումնասիրության ժամանակ դժբախտ պատահարի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Դժբախտ պատահարի հետևանքով Իտալիայի հինգ քաղաքացի է զոհվել Մալդիվների Վաավու ատոլում սուզվելու ժամանակ։ Հաղորդվում է, որ սուզորդները մահացել են 50 մետր խորության վրա քարանձավի հետազոտության փորձի ժամանակ», - ասվում է հայտարարության մեջ։
Ինչպես հաղորդել է AFP-ն, զոհվածների թվում են ջրասուզման հրահանգիչը՝ ծովային կենսաբանության պրոֆեսորը, նրա դուստրը և երկու երիտասարդ հետազոտողներ Ջենովայի համալսարանից: