Հայաստան

Անահիտ Մանասյանն ու Վահագն Հովակիմյանը քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն ու Վահագն Հովակիմյանը քննարկվել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղ հանդիպել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։

Մարդու իրավունքների պաշտպանին ուղեկցել է «Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագծի երկրորդ մասնակից Տիգրան Գևորգյանը, ով հետաքրքրված է ընտրական իրավունքի, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարցերով, ակտիվորեն ներգրավված է տարբեր նախաձեռնություններում և կարևորում է երիտասարդների մասնակցությունը հանրային ու ժողովրդավարական գործընթացներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այցի շրջանակում Վահագն Հովակիմյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, ներկայացվել են հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման առանձնահատկություններն ու աշխատանքային պայմանները։

Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը և Վահագն Հովակիմյանը քննարկել են ընտրական գործընթացների համատեքստում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի երաշխավորմանը։

Տիգրան Գևորգյանը հնարավորություն է ունեցել ԿԸՀ նախագահին ուղղելու իրեն հետաքրքրող հարցերը՝ նախընտրական գործընթացների կազմակերպման, ընտրական գործընթացների ընթացակարգերի և ընտրությունների նկատմամբ հանրային վստահության ապահովման վերաբերյալ։

Վահագն Հովակիմյանը պատասխանել է բարձրացված հարցերին՝ ներկայացնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեությանն ու ընտրական գործընթացների կազմակերպմանն առնչվող մի շարք մանրամասներ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում