Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն և Չինաստանը խորհուրդ կստեղծեն առևտրային հարցերը քննարկելու համար. Բեսենթ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն և Չինաստանը խորհուրդ կստեղծեն առևտրային հարցերը քննարկելու համար. Բեսենթ

Միացյալ Նահանգները և Չինաստանը պլանավորում են ստեղծել առևտրային խորհուրդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մենք պատրաստվում ենք ստեղծել առևտրի հարցերով զբաղվող խորհուրդ։ Այն վերաբերելու է ոչ կրիտիկական, ոչ ռազմավարական բնագավառներին, այն բաներին, որոնք ԱՄՆ-ն չի ցանկանում ինքն արտադրել և որոնց արտադրությունը մենք չենք պատրաստվում վերադարձնել ԱՄՆ։ Այնպես որ այնպիսի արտադրանքները, ինչպիսիք են հրավառելիքները կամ շատ էժան սպառողական ապրանքները, կշարունակեն ներմուծվել Չինաստանից», - ասել է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բեսենթը նշել է նաև, որ երկու երկրները սկսել են շփումները նաև արհեստական բանականության ոլորտում։ «Մենք կարողանում ենք նման կառուցողական քննարկումներ ունենալ Չինաստանի հետ, արհեստական բանականության վերաբերյալ, քանի որ մենք այս հարցում առաջատար ենք»,- ասել է ԱՄՆ ֆինանսների նախարարը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում