Փաշինյանն անդրադարձել է ՔՊ-ի քարոզարշավին դպրոցների մասնակցության դեպքերին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ապարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում դպրոցների աշխատակիցների և աշակերտների՝ ենթադրյալ օրենքի խախտմամբ մասնակցության դեպքերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշեց, որ դեպքն ի սկզբանե իրեն հուզել է։

Վարչապետը տեղեկացրել է, որ այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, դիմումներ են գրել աշխատանքից ազատվելու համար։

«Այն դպրոցների տնօրենները, որոնց հետ կապված խնդիր կա, աշխատանքից ազատման դիմում են գրել, բայց նաև, որպեսզի չստացվի, որ մենք պահի տակ, էմոցիայի տակ հանկարծ որևէ մեկի նկատմամբ անարդար ենք վարվում, մենք ծառայողական քննություն կիրականացնենք, և այնտեղ, որտեղ ապօրինի հրահանգ է եղել, միանշանակ կլինի պատասխանատվություն»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց որևէ հավաքի մասնակցելուն մղելը չի կարող մնալ առանց հետևանքի։

«Ովքեր վարչական ռեսուրսի կիրառմամբ մարդկանց կմղեն գալ մեր կամ որևէ այլ հավաքի, դա չի կարող մնալ առանց հետևանքի»,-ասաց նա։

Փաշինյանի նշեց, որ խոսքը 4 դպրոցի տնօրենների մասին է, որոնց աշակերտներ և ուսուցիչներ են ներկա եղել միջոցառմանը։  

Մայիսի 13-ին Արագածոտնի մարզում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին դպրոցների  ուսուցիչների և աշակերտների մասնակցության մասին լուրեր շրջանառվեցին։ Լուրերի համաձայն՝ այդ դպրոցներում դասերն ընդհատել էին, որպեսզի մասնակցեն ՔՊ-ի քարոզարշավին։ Այդ լուրերի տարածումից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր, որ դեպքերի առնչությամբ ծառայողական քննություն են սկսել։

Հայերեն

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը

Հայաստանի համար պղինձը նույն նշանակությունն ունի, ինչ որոշ երկրների համար՝ նավթը․ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի օգտակար հանածոների բաժնի վարիչ

ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,6 միլիարդ դրամ

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է «ՇԱԲՈՅԱՆ ոչ ֆորմալ երիտասարդական հարթակ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

Արաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. Reuters