Ռուսաստան

Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և այլ երկրների 590 միլիարդ դոլարի ակտիվները. Շոյգու

1 րոպեի ընթերցում

Արևմուտքը սառեցրել է Ռուսաստանի, Իրանի, ԿԺԴՀ-ի և այլ երկրների 590 միլիարդ դոլարի ակտիվները. Շոյգու

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Արևմուտքի երկրները սառեցրել են Ռուսաստանին, Իրանին, Հյուսիսային Կորեային և այլ երկրների պատկանող շուրջ 590 միլիարդ դոլարի ակտիվները։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Մեր ամենահամեստ գնահատումներով՝ Արևմուտքի երկրները սառեցրել են մոտավորապես 590 միլիարդ դոլար, որոնք պատկանում էին Ռուսաստանին, Կուբային, Վենեսուելային, Իրաքին, Իրանին, ԿԺԴՀ-ին, Լիբիային և Աֆղանստանին», - ասել է Շոյգուն՝ հանդես գալով Շանհայի Համագործակցության Կազմակերպության մասնակից երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 21-րդ հանդիպմանը։

«Ես համոզված եմ, որ պետությունների բոլոր ղեկավարները ճիշտ եզրակացություններ կանեն Արևմուտքում ազգային խնայողությունները պահելու վերաբերյալ», - հայտարարել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում