«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի գավաթակիր, Մխիթարյանը նվաճեց կարիերայի 28-րդ տիտղոսը

1 րոպեի ընթերցում

Միլանի «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ինտեր»-ը մրցեց «Լացիո»-ի հետ ու առավելության հասավ 0:2 հաշվով:

Միլանյան ակումբի կազմում աչքի ընկավ Լաուտարո Մարտինես ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մարուսիչը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ ու բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման մտավ 68-րդ րոպեին: Իտալիայի այս գավաթը Հենրիխ Մխիթարյանի կարիերայի 28-րդ տիտղոսն է:

 

Հայերեն Русский Türkçe