Քաղաքականություն

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի ԿԸՀ-ում

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչները հյուրընկալվել են Հայաստանի ԿԸՀ-ում

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ Ելենա Երեմենկոն և Ռոման Ամբուցեւը և ԱՊՀ-ում ՀՀ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը մայիսի 13-ին հյուրընկալվել են Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԸՀ-ն՝ նշելով, որ պատվիրակներին ողջունել  է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը և ներկայացրել օրենսդրական կարգավորումները։

«Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովը 2026 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։

Պատվիրակներն ու ԿԸՀ նախագահն անդրադարձ են կատարել դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների իրավունքներին և պարտականություններին»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում