Իրան

Իրանում սպառնացել են, որ իրենց պահանջները չընդունելու դեպքում ԱՄՆ-ին նոր պարտություններ են սպասվում

2 րոպեի ընթերցում

Իրանում սպառնացել են, որ իրենց պահանջները չընդունելու դեպքում ԱՄՆ-ին նոր պարտություններ են սպասվում

ԱՄՆ-ին նոր պարտություններ են սպասվում մարտի դաշտում, եթե երկիրը չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Ռեզա Թալայինիկը։

«Եթե հակառակորդը չընդունի Իրանի ժողովրդի օրինական և որոշակի պահանջները դիվանագիտական ​​ոլորտում, ապա նա պետք է սպասի մարտի դաշտում իր պարտությունների կրկնությանը։ Հակառակորդի կողմից ցանկացած նոր սպառնալիք, հարձակում կամ ագրեսիա միանշանակ կհանդիպի անհապաղ, վճռական և վերջնական պատասխանի, որը նրան կստիպի զղջալ», - նրա խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը։

Ռեզա Թալայինիկը նշել է, որ Իրանի ժողովուրդն ապագայում ևս կմնա այս «պարտադրված պատերազմի» հաղթողը։ Նա նաև նշել է, որ հակամարտության գոտուց ամերիկյան նավերի «փախուստի» բազմաթիվ դեպքերը իրանական բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտունակության և «կոշտ պատասխան» տալու նրանց պատրաստակամության վկայությունն են, որի համար հակառակորդը կզղջա»։

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ ամերիկյան առաջարկի պատասխանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանը որակել է «անընդունելի»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում