Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով 1 փրկարար զոհվել է, 120 տուն՝ ոչնչացել. NYT

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում անտառային հրդեհների հետևանքով 1 փրկարար զոհվել է, 120 տուն՝ ոչնչացել. NYT

Անտառային հրդեհների հետևանքով առնվազն 120 տուն է ոչնչացել ԱՄՆ Ջորջիայի նահանգում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times (NYT) թերթը:

Ըստ պարբերականի՝ երկու խոշոր անտառային հրդեհները Ջորջիայում այրել են 20 000 հեկտար տարածք:

Հարևան Ֆլորիդայում նույնպես ծանր իրավիճակ է անտառային հրդեհների պատճառով։ Նահանգում վնասի մասին չի հաղորդվում, սակայն հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում զոհվել է մեկ փրկարար:

Նահանգների իշխանությունները ներկայիս անտառային հրդեհները համարում են ամենաավերիչներից մեկը տասը տարվա ընթացքում: Դրանց պատճառ են դարձել երաշտը և շոգ եղանակը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում