Իսրայելը մտահոգված է, որ Թրամփը կարող է ոչ ձեռնտու գործարք կնքել Իրանի հետ. CNN

2 րոպեի ընթերցում

Իսրայելի իշխանությունները մտահոգված են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնագիր կնքել Իրանի հետ՝ առանց լուծելու մի քանի հանգուցային հարցեր, որոնք հանգեցրել են հակամարտության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների։

«Կան իրական մտահոգություններ, որ Թրամփը վատ գործարք կկնքի», - ասել է հեռուստաալիքի զրուցակիցներից մեկը։

Աղբյուրները նշել են, թե համաձայնագիրը, որով մասամբ կպահպանվի Թեհրանի միջուկային ծրագիրը, չի հասցեագրի բալիստիկ հրթիռների և տարածաշրջանային դաշնակիցներին աջակցության հարցերը, կհանգեցնի նրան, որ Իսրայելն Իրանի հետ հակամարտությունը կդիտարկի որպես անավարտ։

«Իսրայելն առաջվա պես բարձր պատրաստության վիճակում է գտնվում բանակցությունների ձախողման դեպքում», - հեռուստաալիքին ասել է իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով՝ էսկալացումն իրատեսական սցենար է, «եթե իրանցիները շարունակեն խաղալ և ձգձգել բանակցությունները»։

Օրեր առաջ CNN հեռուստաալիքը, հղում անելով իրազեկ աղբյուրների, հաղորդել էր, որ Թրամփն ավելի ու ավելի է հիասթափվում այն բանից, թե ինչպես է Իրանը բանակցություններ վարում, և վերջին օրերին նա ավելի լրջորեն է քննարկում Թեհրանի դեմ խոշոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը։

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար