Քաղաքականություն

2018-ից հետո Արագածոտնի մարզում 300 միլիոն դոլարի ներդրում է արվել. Փաշինյանը՝ Արագած համայնքում

2 րոպեի ընթերցում

2018-ից հետո Արագածոտնի մարզում 300 միլիոն դոլարի ներդրում է արվել. Փաշինյանը՝ Արագած համայնքում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում է հանդիպումները Արագածոտնի մարզում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Արագած համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ արձակուրդում գտնվող վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը խոսել է մարզում իրականացված ներդրումների և կենսաթոշակների բարձրացման մասին։

Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականից Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում իրականացրել է շուրջ 300 միլիոն դոլարի ներդրում։

«2018 թվականից Հայաստանի կառավարությունը Արագածոտնի մարզում ընդհանուր առմամբ 300 միլիոն դոլարի ներդրում է արել՝ ամենատարբեր ծրագրերով, սկսած սուբվենցիաներով, շարունակած դպրոց, մանկապարտեզ և այլն»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ նման ծավալի ներդրումներ նախկինում Հայաստանի մարզերում չեն իրականացվել։

Նա ընդգծել է, որ ներդրումները վերաբերում են ճանապարհաշինությանը, դպրոցների և մանկապարտեզների կառուցմանը, ջրագծերին, փողոցների բարեկարգմանն ու լուսավորությանը։

Փաշինյանն անդրադարձել է նաև կենսաթոշակների բարձրացման թեմային՝ նշելով, որ 2018 թվականից կառավարությունը հինգ անգամ բարձրացրել է թոշակները։

«2018 թվականին նվազագույն թոշակը 16 հազար դրամ է եղել։ Այսօր նվազագույն թոշակը մենք դարձրել ենք 46 հազար դրամ։ Ութ տարվա ընթացքում մենք եռապատկել ենք թոշակը»,- հայտարարել է նա։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում