ԱՀԿ գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հանտավիրուսի համավարակի սպառնալիք չկա

2 րոպեի ընթերցում

MV Hondius զբոսանավում հանտավիրուսի բռնկումը որևէ լուրջ սպառնալիք չի ներկայացնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մադրիդում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«ԱՀԿ-ի գնահատմամբ՝ համաշխարհային մասշտաբով առողջության համար ռիսկը ցածր է», - նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Գեբրեյեսուսը նշել է, որ ներկա դրությամբ գրանցվել է վարակման ինը դեպք, ևս երկու հիվանդի մոտ առկա է հանտավիրուսով վարակման կասկած, սակայն նրանց անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտել։ Բոլոր հիվանդները մեկուսացված են և գտնվում են բժշկական հսկողության տակ։

«Ավելի խոշոր բռնկման ոչ մի նշան չկա», - վստահեցրել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը՝ հավելելով, սակայն, որ առաջիկա շաբաթներին կարող են հայտնաբերվել նոր դեպքեր։

Նա հանձնարարել է հիվանդների նկատմամբ խիստ հսկողություն իրականացնել մինչև հունիսի 21-ը։

Հանտավիրուսը սովորաբար տարածվում է կրծողների միջոցով, սակայն Անդերի շտամը, որով, ըստ ԱՀԿ-ի, վարակվել են նիդեռլանդական նավի որոշ ուղևորներ Հարավային Ամերիկայում գտնվելու ժամանակ, կարող է փոխանցվել մարդկանց միջոցով։

Ախտանիշները կարող են ներառել ջերմություն, հոգնածություն, մկանային, ստամոքսի ցավեր, փսխում, փորլուծություն և շնչարգելություն։

Եվրոպա

Նիդեռլանդներում 12 բուժաշխատողի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար

Հայերեն Русский

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ

Լոռու մարզում կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք

Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 14-ին կհանդիպի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվող երիտասարդների հետ

Վերանորոգվում է Մարտունի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը

Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի կատարելու ԵՄ անդամակցության ճանապարհին. Վահագն Խաչատուրյան

Թրամփը Կանադային սպառնացել է տնտեսության փլուզմամբ

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 4-ին

Գեղարքունիքի մարզում շարունակվում է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Գավառի համայնքապետարանում կայացել է «EU4Sevan+» ծրագրի թիմի անդամների մասնակցությամբ հանդիպում- քննարկում

Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով հավի ֆիլեում սալմոնելա, իշխանի ֆիլեում՝ աղիքային ցուպիկ է հայտնաբերվել