Իրան

Իրանում հայտարարել են կայուն խաղաղության հասնելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Իրանում հայտարարել են կայուն խաղաղության հասնելու մտադրության մասին

Իրանի նպատակն է հասնել կայուն խաղաղության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։

«40 օրվա ընթացքում մենք կռվել ենք խոշորագույն ռազմական տերության դեմ: Մենք նախկինի նման գտնվում ենք պատրաստության վիճակում, բայց նաև սպասում ենք պարզաբանումների բանակցային գործընթացի հետագա ճակատագրի վերաբերյալ: Մեր գլխավոր նպատակն է հասնել կայուն խաղաղության», - մեջբերել է նրա խոսքն Իրանի SNN հեռուստաալիքը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ: Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է: Իրանական կողմի տվյալներով՝ պատերազմի 40 օրվա ընթացքում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3375 իրանցի: Կողմերը Պակիստանի միջնորդությամբ քննարկում են հակամարտության ավարտի առաջարկները, սակայն առայժմ համաձայնության հասնել չի հաջողվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում