Նիդեռլանդներում 12 բուժաշխատողի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար

2 րոպեի ընթերցում

Նիդեռլանդների Նեյմեգեն քաղաքի «Ռադբաուդ» բուժկենտրոնի տասներկու աշխատակիցների վեցշաբաթյա կարանտին են ուղարկել հանտավիրուսով վարակված հիվանդի հետ աշխատելիս կանոնակարգերը խախտելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են նիդեռլանդական լրատվամիջոցները։

Հիվանդանոցի տվյալներով՝ հիվանդը, որն ընդունվել էր մայիսի 7-ին և MV Hondius զբոսանավի ուղևոր էր, որտեղ ավելի վաղ գրանցվել է վիրուսի բռնկում, անցել է արյուն վերցնելու և մշակելու ստանդարտ ընթացակարգ, թեև հանտավիրուսի առանձնահատկությունները պահանջում էին կենսաբանական անվտանգության ուժեղացված ռեժիմ։

«Չնայած վարակվելու չափազանց ցածր հավանականությանը, 12 աշխատակիցներ կանխարգելիչ նպատակով վեց շաբաթով կարանտին են ուղարկվել», - բուժկենտրոնի հայտարարությունից հատված է մեջբերում Dutch News-ը։

Ապրիլին Նիդեռլանդների դրոշի ներքո նավարկող MV Hondius նավը դուրս է եկել Արգենտինայի Ուշուայա քաղաքից՝ ուղևորվելով դեպի Կանարյան կղզիներ: Նավում գտնվում էր շուրջ 150 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների և ԱՄՆ-ի քաղաքացիներ: Վիրուսի հետևանքով մահացել է նիդեռլանդցի մեկ զույգ և Գերմանիայի մեկ կին քաղաքացի։

Մայիսի 10-ին Տեներիֆեում սկսվել է MV Hondius նավից ուղևորների տարհանումը: Ափ դուրս եկած բոլոր զբոսաշրջիկներն անցել են վիրուսի առկայության հետազոտություն: ԱՀԿ-ի տվյալներով՝ շուրջ տասը մարդ հանձնել է հանտավիրուսի դրական թեստ: Նշվել է, որ մահացած կնոջ և ՀԱՀ-ի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում գտնվող բրիտանացու մոտ հայտնաբերվել է հանտավիրուսի շտամ՝ Անդես վիրուս: Միայն այս տեսակի հանտավիրուսն է փոխանցվում մարդուց մարդուն: Արևմտյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ այս շտամը տարածված է Լատինական Ամերիկայում, այդ թվում՝ Արգենտինայում, որտեղից էլ սկսվել է ծովային ճամփորդոությունը։

Միացյալ Նահանգներ

Նիդեռլանդական զբոսանավի ուղևորներից երկուսի՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի քաղաքացիների մոտ հանտավիրուս է հայտնաբերվել

Հայերեն Русский

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով