Կալասը մերժել է Շրյոդերի թեկնածությունը՝ որպես Եվրոպայի ներկայացուցիչ Ռուսաստանի հետ բանակցություններում

2 րոպեի ընթերցում

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին Մոսկվայի հետ եվրոպական անվտանգության հարցերի շուրջ ապագա բանակցություններում Եվրոպայի ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

«Եթե մենք Ռուսաստանին տանք մեր անունից բանակցող նշանակելու իրավունք, ապա, ինչպես հասկանում եք, դա այնքան էլ խելամիտ չի լինի։ Քանի որ Շրյոդերը լոբբինգ էր անում ռուսական պետական ​​ընկերությունների շահերի համար, նա կնստեր սեղանի երկու կողմերում», - Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման մեկնարկից առաջ ասել է Կալասը։

Մայիսի 9-ին Պուտինը, պատասխանելով լրագրողների հարցին Եվրոպայում մնացած «խելամիտ քաղաքական գործիչների» մասին, Շրյոդերին անվանել է իր նախընտրելի եվրոպական ներկայացուցիչը խաղաղության շուրջ ապագա բանակցություններում։  

Գերմանիան նույնպես չի աջակցել Պուտինի առաջարկին։

Շրյոդերը Գերմանիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 1998-2005 թվականներին։ Նա համարվում է Պուտինի ընկերը։ Նրանք ծանոթացել են 2000-ականներին և շարունակել են շփվել Շրյոդերի՝ կանցլերի պաշտոնից հեռանալուց հետո։

Գերմանացի քաղաքական գործիչը մի քանի տարի նաև եղել է ռուսական «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ՝ պաշտոնից հեռանալով միայն 2022 թվականին, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ ծավալեց Ուկրաինայում, և հայրենիքում նրան քննադատեցին Ռուսաստանին աջակցելու համար։

Հայերեն Русский

Արգիշտի Դարբինյանը ընտրվել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել և ուղևորվել Սաուդյան Արաբիա

Ղազախստանը և Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Պենտագոնը 20 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Boeing-ի հետ՝ վեցերորդ սերնդի կործանիչների արտադրության համար

ՀՀ ՇՄ փոխնախարարն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք ուղղություններ

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զովունիում գտնվող 690 քմ մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում

ՀՀ ՏԿԵ փոխնախարարն ու «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենն այցելել են Կոտայքի և Լոռիի մի շարք ճանապարհաշինական տեղամասեր