Իրան

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերների հետ

1 րոպեի ընթերցում

Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերներ Թոմ Բերենդսենի և Բադր Աբդել Ատիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։

Թոմ Բերենդսենի հետ զրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և դիվանագիտական ​​վերջին զարգացումների վերաբերյալ։

Մայիսի 11-ի վաղ առավոտյան Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդել Ատիի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական ​​գործընթացը։

Քննարկված օրակարգային հարցերի կամ հեռախոսազրույցների արդյունքների վերաբերյալ այլ մանրամասներ չեն հրապարակվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում