Աշխարհ

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը

Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) և ռազմաօդային ուժերը հաջողությամբ անցկացրել են սեփական մշակման կառավարվող  սավառնող ավիացիոն ռումբերի նոր համակարգի առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

Tactical Advanced Range Augmentation (TARA) համակարգի փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի ափերի մոտ:

«TARA-ն գործողության հեռահարության մեծացման մոդուլային լրակազմ է, որն իրենից ներկայացնում է սեփական մշակման սավառնող զենքի առաջին հնդկական համակարգը, որը թույլ է տալիս չկառավարվող մարտագլխիկները վերածել բարձր ճշգրտության կառավարվող զենքի», - նշել է գերատեսչությունը:

TARA համակարգը նախագծվել և մշակվել է ցամաքային թիրախներ չեզոքացնելու համար նախատեսված ոչ թանկ զինամթերքի խոցող ունակության և ճշգրտության բարձրացման նպատակով:

«Սա առաջին սավառնող զենքն է, որի մեջ օգտագործվում են առաջավոր խնայողական տեխնիկական լուծումներ», - ընդգծել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում