Հայաստան

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրենի հետ

«Երևանյան երկխոսություն» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի գլխավոր տնօրեն Փեր Օլսոն Ֆրիդի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ֆոլկե Բերնադոտ ակադեմիայի հետ համագործակցության հեռանկարներին, քննարկել համատեղ ծրագրերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, ինչպես նաև խաղաղության հաստատման և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել ակտիվ փոխգործակցությունը և մշակել նոր նախաձեռնություններ՝ ուղղված երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում