Հայաստան-Լատվիա գործընկերությունը հիմնված է բարեկամության և ժողովրդավարական արժեքների վրա. ՀՀ նախագահ

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման և խաղաղության առաջմղման գործում և վճռական են՝ առավել խորացնելու փոխգործակցությունն այս առումով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ մանրամասներ ներկայացնելով իր լատվիացի գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների բովանդակությունից։

Նախագահը գոհունակությամբ արձանագրեց, որ վերջին տարիներին Հայաստանն ու Լատվիան գործուն քայլեր են ձեռնարկում ամուր և դինամիկ քաղաքականություն ծավալելու ուղղությամբ։

«Հայ-լատվիական գործընկերությունը հիմնված է բարեկամության, ժողովրդավարական արժեքների և ընդհանուր հանձնառության վրա՝ ապահովելու բարեկեցիկ և ավելի անվտանգ ապագա մեր ժողովուրդների համար։ Հայաստանն ու Լատվիան համախոհ երկրներ են անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարական արժեքների պահպանման և խաղաղության առաջմղման գործում և վճռական են՝ առավել խորացնելու փոխգործակցությունն այս առումով»,-ասաց ՀՀ նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշեց, որ իր լատվիացի գործընկերոջ հետ հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների տարբեր բաղադրիչներին՝ կարևորելով առևտրի և ներդրումների խթանումը, հեռանկարային և փոխշահավետ են համարվել բարձր տեխնոլոգիական ոլորտում առկա մեծ ներուժի օգտագործումը։

«Հաշվի առնելով Լատվիայի նշանակալի ձեռքբերումները տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, նորարարության, կիբեռանվտանգության ոլորտներում, ինչպես նաև Հայաստանի նորարարական տեխնոլոգիաների հիմքում գործող կենտրոնների հաջողված փորձն ու այլ նշանակալից բարեփոխումները, որոնք իրականացվել են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում»,-ասաց Վահագն Խաչատուրյանը։

Նա հավելեց, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպմանն ընդգծվել են կիբեռանվտանգության, օդային հաղորդակցության, կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում առավել թիրախային համագործակցային ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը, ոլորտային համագործակցության առաջնորդ համատեքստում կարևորվել են իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, որն այս պահին ընդգրկում է 2 տասնյակից ավելի փաստաթուղթ։

Խաչատուրյանը շեշտեց, որ երախտագիտություն է հայտնել Լատվիայի նախագահին վերջինիս կառավարության կողմից զարգացման համագործակցության գծով Հայաստանում իրականացնող բարեփոխումներին ցուցաբերվող հասարակության համար։ ՀՀ նախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում կողմերը նաև կարևորել են 2024 թվականից հետո ձևավորված Հայաստանի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների ձևաչափի միջև համագործակցության շարունակականությունը։

«Մեր համագործակցության համատեքստում, անշուշտ, առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետություն և Եվրամիություն գործընկերության շրջանակներում իրականացվող երկխոսությունը։ Նախ՝ երախտագիտություն եմ հայտնել պարոն նախագահին Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության առաջմղման գործում նրա ներդրման համար։ Նշել եմ, որ Հայաստանի համար առաջնային նշանակություն ունեցող ծրագրերով Լատվիայի կողմից ցուցաբերվող աշխատության շարունակականության կարևորությունը՝ ընդգծելով դրանց դերը Հայաստանի դիմադրողականության բարձրացման գործում։ Բարձր եմ գնահատել նաև Լատվիայի մասնակցությունը Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության։ Հուսով ենք, որ Լատվիայի աջակցությամբ նաև կկարողանանք առաջ մղել մեր բարեփոխումների օրակարգը, որն անկյունաքարային է՝ ապագայում կյանքի կոչելու Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության ձգտումները»,-շեշտեց նախագահ Խաչատուրյանը։

Հայերեն English Français Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին