Մարզեր

Մադինա գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Մադինա գյուղում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն ու պետական այլ ծրագրերով սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 16 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումների չափը կազմել է 2 միլիարդ 654 միլիոն 195 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ներդրված ծրագրերից 15-ը սուբվենցիոն են՝ 659 միլիոն 274 հազար 773 դրամ ընդհանուր արժեքով, և 1-ը՝ պետական՝ 1 միլիարդ 994 միլիոն 921 հազար դրամ արժեքով։ Ներդրված ծրագրերի իրականացման արդյունքում Մադինայում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 2676  մետր խմելու, 9907 մետր ոռոգման ջրատարներ, 7200 մետր արտաքին լուսավորության ցանց և կրթահամալիրի շենք, հիմնանորոգվել 2539 գծամետր երկարության ներհամայնքային նշանակության ճանապարհ։

ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ Մադինայում կառուցվում է  կրթահամալիր՝ 1 միլիարդ 994 միլիոն 921 հազար դրամ պայմանագրային արժեքով։

Կրթահամալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերին և կավարտվեն 2026 թվականի հոկտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում