Մարզեր

Գեղարքունիքի մարզի բնակավայրերում տնկվում են դեկորատիվ ծառատեսակներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի բնակավայրերում տնկվում են դեկորատիվ ծառատեսակներ

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Սևան, Ճամբարակ և Վարդենիս համայնքների քաղաքային ու գյուղական բնակավայրերի կրթական ու առողջապահական հաստատությունների բակերում, հանրային վայրերում ու մայթեզրերին կատարվում է դեկորատիվ ծառատեսակների տունկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին է տրամադրվել սոճի և հացենի ծառատեսակների 6879 տնկի, որոնք արդեն բաշխվել են համայնքապետարաններին։

«Տնկիները տրամադրվում են դպրոցներին ու բուժհիմնարկներին՝ բակային տարածքներում ծառատունկ կատարելու համար։ Դրանք տնկվելու են նաև մայթեզրերին ու հանրային այնպիսի վայրերում, որտեղ առաջին հերթին ոռոգման, խնամքի ու պահպանման հնարավորություն կա։ Բաշխումն արդեն ավարտված է, ծառատունկը սկսվել է ու կավարտվի առաջիկա մի քանի օրվա ընթացքում»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում