Կարս-Գյումրի երկաթուղու վերագործարկման ուղղությամբ տեխնիկական գնահատման աշխատանքներ են իրականացվում. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Կարս-Գյումրի երկաթուղու և հարակից ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կարս-Գյումրի ենթակառուցվածքների վերականգնման առաջին աշխատանքային խմբի ստեղծմանը։

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման` Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը: Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեսքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը:

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և այս պահին ժամկետների մասին դեռ չեմ կարող որևէ բան ասել, որովհետև բազմաթիվ տեխնիկական գնահատման աշխատանքներ կան։ Հիմա էլ մենք աշխատանքի ընթացքում տեխնիկական խնդիրներ ենք հայտնաբերում, որոնց մասին մեկ ամիս առաջ չգիտեինք, երկու ամիս առաջ չգիտեինք և այդպես շարունակ, որովհետև մոտ 40 տարի պատշաճ չենք զբաղվել այդ ենթակառուցվածքով։ Պետք է գնահատենք կարիքները և անցնենք գործի»,- անդրադառնալով թեմային՝ ասաց վարչապետը։

Հայերեն English فارسی Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել