Տնտեսություն

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել Հայաստան

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական տրանզիտային մատակարարումն է իրականացվել դեպի Հայաստան։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել ցորեն և ալյումին։

Նշվում է, որ առաջին անգամն է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ալյումին է տեղափոխվել։

Այս անգամ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 700 տոննա ցորեն և 133 տոննա ալյումին։

Այս պահի դրությամբ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ընդհանուր առմամբ 26 հազար տոննա ցորեն, ավելի քան 3800 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկաձավար։

Բացի տրանզիտային մատակարարումները, Ադրբեջանը շարունակում է նաև նավթամթերքի արտահանումը դեպի Հայաստան։ Այս պահի դրությամբ Ադրբեջանից Հայաստան է արտահանվել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա АИ-92 տեսակի բենզին և 2955 տոննա АИ-95 տեսակի բենզին։

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան մատակարարումները իրականացվում են երկաթուղային ճանապարհով՝ օգտագործելով նաև Վրաստանի երկաթուղային ճանապարհները։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolفارسی中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում