Իրավունք

Ավանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդին

1 րոպեի ընթերցում

Ավանի համայնքային ոստիկանները մայիսի 6-ին հայտնաբերել և ձերբակալել են ակնհայտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած 19-ամյա վարորդին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ոստիկանությունից հայտնում են, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի 19-ամյա բնակիչն ապրիլի 23-ին՝ ժամը 12.40-ի սահմաններում,  երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ակնհայտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում բախվել է թիվ 53 համարի երթուղին սպասարկող ավտոբուսին և մեկ այլ մեքենայի։

Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների, այդ թվում՝ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողները 19-ամյա վարորդին  հայտնաբերել, ձերբակալել և ներկայացրել են նախաքննական մարմին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում