Իրան

Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտարարել է, որ դեռ վաղ է մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին է, որ դեռ «չափազանց վաղ է» մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության ուղիղ բանակցությունների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է New York Post թերթը ԱՄՆ ղեկավարի հետ զրույցից հետո։

«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ դեռևս «չափազանց վաղ է» սկսել մտածել ԱՄՆ-ի և Իրանի միջև հաշտության ուղիղ բանակցությունների մասին, չնայած այն հաղորդագրություններին, որ երկու երկրները մոտենում են հակամարտության ավարտի շուրջ հնարավոր համաձայնագրին», - ասվում է հրապարակման մեջ։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով աղբյուրների, հայտնել էին, որ ԱՄՆ-ն և Իրանը շուտով կարող են փոխըմբռնման հուշագիր ստորագրել հակամարտության ավարտի շուրջ, որը մեկնարկ կտա պետությունների միջև բանակցությունների փուլին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում