ՀՀ ԱԳ փոխնախարարը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակում անդրադարձել է TRIPP նախագծի իրագործմանը
1 րոպեի ընթերցում

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է «Հարավային Կովկասի ներուժի իրացում. տնտեսական նոր հորիզոններ» խորագրով պանելային քննարկմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Վահան Կոստանյանն անդրադարձել է տարածաշրջանում հաստատված խաղաղության պայմաններում Հարավային Կովկասի հանգուցային և աշխարհատնտեսական նշանակությանը, ենթակառուցվածքների և տարանցիկ հնարավորությունների զարգացմանը, TRIPP նախագծի իրագործմանը։
ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է ստեղծված պայմաններում ՀՀ ներդրումային ներուժի իրացման, էներգետիկ, տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունները: