Հայաստան

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Կավեհ Զահեդին քննարկել են կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Կավեհ Զահեդին քննարկել են կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանն առնչվող հարցեր

«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր քարտուղարի օգնական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության և շրջակա միջավայրի գրասենյակի տնօրեն Կավեհ Զահեդիի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Ռոբերտ Ավիսողոմոնյանն ընդգծել է ՊԳԿ կարևորությունը  գյուղատնտեսության և սննդի անվտանգության ոլորտներում Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման հարցում՝ նշելով, որ Կազմակերպությունը ՀՀ ամենաակտիվ գործընկերներից մեկն է։

ԱԳ նախարարի տեղակալն իր զրուցակցին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերն՝ ուղղված կայուն և խելացի գյուղատնտեսության ընդլայնմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխությանն առնչվող հարցերում առկա խոչընդոտների նկատմամբ դիմակայունության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հայաստանում հյուրընկալվելիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում ՊԳԿ հետ համագործակցության և ներգրավվածության հնարավոր շրջանակը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում