Իրան

Պակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունը դադարեցնելու համար

2 րոպեի ընթերցում

Պակիստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Թրամփին Հորմուզի նեղուցում գործողությունը դադարեցնելու համար

Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը բարձր է գնահատել Հորմուզի նեղուցում արգելափակված առևտրային նավերն ուղեկցելուն ուղղված «Ազատություն նախագիծ» գործողությունը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահի որոշումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շարիֆը հայտնել է X-ում գրառման մեջ։

«Ես երախտապարտ եմ նախագահ Դոնալդ Թրամփին իր քաջարի առաջնորդության և Հորմուզի նեղուցում «Ազատության նախագծի» դադարեցման մասին ճիշտ ժամանակին հայտարարելու համար», - նշել է նա։

Շարիֆի խոսքով՝ նախագահ Թրամփի արձագանքը Պակիստանի և այլ երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության խնդրանքին մեծապես կնպաստի տարածաշրջանային խաղաղության, կայունության և հաշտեցման հասնելու ջանքերին այս «զգայուն ժամանակաշրջանում»։

«Պակիստանը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել՝ աջակցելու բոլոր այն ջանքերին, որոնք նպաստում են զսպվածությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը երկխոսության և դիվանագիտության միջոցով: Մենք մեծ հույս ունենք, որ ներկայիս դինամիկան կհանգեցնի երկարատև համաձայնագրի, որը կապահովի հարատև խաղաղություն և կայունություն տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս», - եզրափակել է նա:

Պակիստանը հանդես է եկել որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ դադարեցնում է Հորմուզի նեղուցում արգելափակված նավերի ուղեկցման գործողությունը, քանի որ Իրանի հետ համաձայնագրի կնքման հարցում «մեծ առաջընթաց» է գրանցվել։

Ավելի ուշ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են 1-էջանոց փոխըմբռնման հուշագրի շուրջ համաձայնության, որը վերջ կդնի պատերազմին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում