ԱՄՆ-ում բենզինի գինը 50%-ով բարձրացել է Իրանում պատերազմի մեկնարկից ի վեր. AP

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում բենզինի միջին գինը գերազանցել է մեկ գալոնի (3,79 լիտր) դիմաց 4,48 դոլարը. սա նշանակում է գնի գրեթե 50%-ով աճ փետրվարի 28-ին Իրանի դեմ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press (AP) գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ Ազգային ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալները:

Նշվում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների առաջին օրն ԱՄՆ-ում բենզինի մեկ գալոնի միջին գինը կազմել է 2,98 դոլար: Վերջին շաբաթվա ընթացքում վառելանյութի արժեքը բարձրացել է ևս 31 ցենտով՝ հասնելով 2022 թվականից ի վեր ռեկորդային մակարդակի: Այժմ վարորդները բենզինի համար ամենաբարձր գինը վճարում են Կալիֆոռնիայի նահանգում, որտեղ մեկ գալոն վառելանյութի արժեքը գերազանցել է 6,1 դոլարը:

Գործակալությունը հիշեցնում է, որ վառելիքի արժեքի բարձրացման հիմնական պատճառը մնում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամը և նավթի գնի աճը, որին հանգեցրել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններն են Իրանում:

Միացյալ Նահանգներում բենզինի միջին գնի պատմական առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2022 թ. հունիսին, երբ մեկ գալոնի գինը գերազանցել է 5 դոլարը:

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26