Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն հերթական անգամ հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հերթական անգամ հարվածել է Խաղաղ օվկիանոսում թմրանյութեր տեղափոխելու համար կասկածվող նավակի

Ամերիկացի զինվորականները հարված են հասցրել մի նավակի, որն, ԱՄՆ հետախուզության տվյալների համաձայն, թմրանյութեր էր տեղափոխում Խաղաղ օվկիանոսի արևելյան մաս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը (SOUTHCOM):

««Հարավային նիզակ» օպերատիվ խումբը հարված է հասցրել մի նավի, որը շահագործվում էր ահաբեկչական կազմակերպության կողմից: Ըստ հետախուզության տվյալների՝ այն ընթանում էր Խաղաղ օվկիանոսի արևելքում թմրամաքսանենգության հայտնի երթուղով և զբաղվում էր թմրամաքսանենգության գործողություններով։ Գործողության ընթացքում սպանվել է երեք թմրաահաբեկիչ», - ասվում է X-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ գործողության ընթացքում ամերիկյան ուժերը չեն տուժել։

2025 թ. սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ն Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան մասում 56 հարված է հասցրել թմրավաճառների ենթադրյալ նավերին։ Հարվածների հետևանքով զոհվել է 188 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում